Սաուդյան Արաբիայի եւ նրա դաշնակիցների ավիացիան հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային: Ինչպես հաղորդում է «ալ Նայադին» հեռուստաալիքը, հարվածներից մի քանիսն ուղղված են եղել Սանայի հյուսիսում գտնվող զինվորական քոլեջին: Օդանավերը երկու անգամ գրոհել են «Յարմուք» մարզադաշտը: Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:

Ապրիլի 10-ին սաուդյան համատեղ հրամանատարության ներկայացուցիչ, գեներալ Ահմեդ Ասիրին Էր-Ռիադում մամուլի ասուլիսում հայտարարել է, որ  հուսի ապստամբները իրենց տեղակայման վայրեր են ընտրում դպրոցներն ու սպորտային համալիրները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նաեւ արդարացրել է կամուրջներին, ավտոմայրուղիներին եւ կապի կայաններին օդային հարվածներ հասցնելը: «Վճռականության փոթորիկ» գործողության նպատակը ենթակառուցվածքների ոչնչացումը չէ, բայց ընթանում են ռազմական գործողություններ, եւ մենք ձգտում ենք խոչընդոտել հյուսիսից հարավ զորքերի տեղաշարժին»,-հայտարարել է գեներալը: