ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ ապրիլի 11-ին, կազմել է 476.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 505.66 դրամ (նվազել է 0.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 698.14 դրամ (նվազել է 0.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.43 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 249.63 դրամ, ոսկին՝ 18,297.99 դրամ, պլատինը՝ 17,795.66 դրամ:

Ապրիլի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարով առքուվաճառք տեղի չի ունեցել: