Ռուսաստանի բնակչության 51 տոկոսը հավատում է այլմոլորակայինների գոյությանը։ Այս մասին վկայում են «Լեւադա կենտրոնի» անցկացրած հարցումները։ Հարցումն անց է կացվել երկրի տարբեր մարզերում 1600 չափահաս մարդու շրջանում, գրում է Informing-ը։

Համաձայն առկա տեղեկությունների՝ ՌԴ բնակիչների 25 տոկոսը վստահ է, որ Տիեզերքում Երկիր մոլորակից բացի որեւէ տեղ կյանք գոյություն չունի, եւս 24 տոկոսը դժվարացել է պատասխանել։