Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսել, որը կանցկացվի իր շահերը հաշվի առնելով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ես նորից հաստատում եմ մեր ցանկությունը՝ հարգալից երկխոսություն սկսել եւ աշխատել մեր երկրների փոխադարձ քաղաքակիրթ գոյակցության ուղղությամբ: գոյակցություն, որտեղ կհարգվեն մեր շահերը»,-հայտարարել է Կաստրոն:
Ավելի վաղ Պանամայում սկսվել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների երկրների գագաթաժողովը, որտեղ նախատեսված է ԱՄՆ-ի եւ Կուբայի առաջնորդների պատմական հանդիպումը:



























