Սոչիի փողոցներում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով պաստառներ են հայտնվել: Նախաձեռնողները Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի Սոչիի տարածաշրջանային «Ազգային հիշողություն» կազմակերպությունն ու տեղի հայ երիտասարդությունն են:
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ, «Ազգային հիշողություն»-ը նախկինում նույնպես հանդես է եկել քաղաքի փողոցներում հիշատակի պաստառների տեղադրման նախաձեռնությամբ, սակայն տեղական իշխանությունների ճնշմամբ արտաքին գովազդով զբաղվող գործակալությունների տեղադրած պաստառներն ապամոնտաժվել են:
Հայտնի չէ, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին դրանք ինչ ճակատագիր կունենան:
































