Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հասկացրեց. միջազգային առաջնորդները, որոնք խուսափում են ցեղասպանություն բառից, վախկոտներ են: Այս մասին գրում է «Truth Revolt»-ը:
Ըստ պարբերականի, Հռոմի Պապը, որը չի վախենում ճշմարտությունն ասել, կիրակի դիվանագիտական սկանդալ հրահրեց:
Միջազգային քաղաքական գործիչները, այդ թվում՝ Ջորջ Բուշն ու Բարաք Օբաման, խուսափում են «ցեղասպանություն» բառն օգտագործել՝ այդպիսով փորձելով խուսափել քաղաքական կոնֆլիկտից: Ֆրանցիսկոս Պապը, հոդվածագրի խոսքով, նման վախ չունի:
«Հռոմի Պապը հստակ հասկացրեց. միջազգային առաջնորդները, որոնք խուսափում են այդ բառից, վախկոտներ են: Նա նույն բառերն օգտագործեց՝ «լռության մեղսակիցներ», որոնք նախկինում ասել էր իսլամական ծայրահեղականների ձեռքով քրիստոնյաների եւ կրոնական այլ փոքրամասնությունների սպանությունների առիթով:



























