Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ հանդես է եկել հայերն հղած ուղերձով։ Նշենք, որ պատարագին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը եւ Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես Պետրոս 19-րդը։

NEWS.am-ը ներկայացնում է Հռոմի Պապի ելույթի ամբողջական տեքստը, որը հրապարակել է Vatican News-ը։

«Հարգելի հայ քույրեր եւ եղբայրներ,

100 տարի է անցել ձեր ազգի հանդեպ իրականացրած սարսափելի ջարդերից եւ իրական տառապանքներից, որոնց հետեւանքով շատ անմեղ մարդիկ զոհվեցին որպես Քրիստոսի  նահատակներ եւ հետեւորդներ։ Անգամ այսօր չկա այնպիսի մի հայ ընտանիք, որն այդ ողբերգության հետեւանքով հարազատներ կորցրած չլինի։ Դա իրոք Մեծ Եղեռն էր, ինչպես այն անվանում են հայերը։

Այս տարելիցին ես ձեր ազգի հանդեպ մերձավորություն են զգում եւ ցանկանում եմ հոգով միանալ ձեզ ձեր աղոթքներում, որոնք բարձրանում են ձեր սրտերից, ձեր ընտանիքներից եւ ձեր համայնքներից։

Այսօր հարմար պահ է միասին աղոթելու համար, քանի որ  մենք Սուրբ Գրիգոր Նարեկացուն  Տիեզերական եկեղեցու վարդապետ ենք կարգել։  Ես խորապես շնորհակալ եմ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ին եւ Հայ կաթողիկե եկեղեցու Գերաշնորհ պատրիարք Ներսես Պետրոս 19-րդին այսօր այստեղ գտնվելու համար։

10-րդ դարի վանական Սուրբ Գրիգոր Նարեկացին գիտեր, թե ինչպես ամենից լավ արտահայտի ձեր ժողովրդի զգացմունքները։ Նրա ճիչը մեղսավոր, թշվառ, անօգնականության թախիծով հալածված մարդկության աղոթքն էր՝ լուսավորված Աստվածային սիրով եւ բաց Աստծու  փրկիչ միջնորդության հույսի համար, որն ունակ է վերափոխել ամեն բան։ «Շնորհիվ հզորության, որին ես հույս եմ հայտնում առանց վախի եւ ապավինում եմ առանց կասկածի առ այն, որ հանձնելով ինձ Ամենակարողի ձեռքը՝  կհասնեմ ոչ միայն մեղքերի թողության, այլ  կարող եմ տեսնել Նրան եւ Նրա գթասրտությունը եւ երկնային արքայության ողորմածությանը» (Սուրբ Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության», 12)։

Ձեր քրիստոնեական ինքնակայությունը իրոք հնագույն է. այն ծագում է 301թ-ից։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայաստանն առաջնորդեց մկրտության եւ վերափոխության։  Դուք առաջինն էիք երկրների մեջ, որոնք դարեր շարունակ ընդունում էին Քրիստոսի Ավետարանը։ Այդ հոգեւոր իրադարձությունը անջնջելի նշան դրեց  հայ ազգի, նրա մշակույթի եւ պատմության վրա, որտեղ տառապանքը հատուկ տեղ է զբաղեցնում, ինչպես վկայում է 5-րդ դարում Սուրբ Վարդանանց մատուցած զոհը։

Քրիստոսի լույսով եւ օրհնությամբ լուսավորված ձեր ազգը շատ տառապանքներ եւ զրկանքներ է հաղթահարել՝ ոգեշնչված Խաչից եկող հույսով։ Սուրբ Հովհաննես Պողոս 2-րդն ասել է. «Տառապանքի եւ նահատակության ձեր պատմությունը թանկարժեք մարգարիտ է, որով հպարտանում է Տիեզերական եկեղեցին։ Մարդկանց մեղքերը քաված Քրիստոսի հավատը ձեզ քաջություն է շնորհել ձեր ճանապարհին։ Այդ հավատը ուղեկցում եւ ապավեն էր լինում ձեզ  100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքերի ժամանակ, որոնք համարվում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը։

Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-րդը, որը դատապարտեց Առաջին համաշխարհային պատերազմը՝ որպես «անիմաստ ջարդ», արեց իրենից կախված ամեն բան, որպեսզի դադարեցնի այն՝ շարունակելով Հռոմի Պապ Լեո 13-րդի ջանքերը՝ ուղղված 1894-1896թթ. «մահացու իրադարձություններին» հակազդելուն։

Այդ պատճառով Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-րդը սուլթան Մեհմեդ 5-րդին նամակ էր գրել՝ աղաչելով փրկել շատ անմեղ մարդկանց։

Ոչ միայն հայերի եւ Տիեզերական եկեղեցու, այլ նաեւ ողջ մարդկային ընտանիքի պատասխանատվությունն է հիշել այն, ինչ տեղի է ունեցել, որպեսզի այդ ողբերգության նախազգուշացումը թույլ չտա կրկնվելու այդ սարսափը, որը վիրավորում է Աստծուն եւ մարդկային արժանապատվությունը։

Այսօր նույնպես այդ հակամարտությունները փաստացիորեն վերածվում են անարդարացի բռնության՝ խառնվելով ազգային եւ կրոնական տարբերությունների շահագործմանը։ Բոլոր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները նման հանցագործություններին պետք է հակազդեն պարտքի հաստատուն զգացումով՝ չզիջելով երկդիմիությանն ու փոխզիջմանը։

Թող այս սգո տարելիցը բոլորի համար համեստ եւ անկեղծ մտորումների առիթ դառնա։ Եվ թող ամեն սիրտ բաց լինի ներման համար, ինչը խաղաղության եւ ծնվող հույսի աղբյուր է։ Սուրբ Գրիգոր Նարեկացին մարդկային հոգու արտասովոր մեկնիչ էր։ Նա մարգարեացել էր ասելով.

«Նախահորից սկիզբ առած եւ մինչ նրա սերունդների վախճանը շարունակվող անբուժելի մեղքերի մեջ ինքնակամ համաձայն եմ ես ինձ մեղապարտ ճանաչել ողջ մարդկության մեղքերի համար» (Մատյան ողբերգություն, LXXII)։

Որքա՜ն ապշեցուցիչ է համընդհանուր համերաշխության զգացումը։ Որքա՜ն ճղճիմ ենք մենք մեզ զգում նրա կոչերի վեհանձնության առաջ։

Աստված տա, որ հայ եւ թուրք ժողովուրդները նորից հաշտության ուղի բռնեն եւ թող խաղաղություն հաստատվի նաեւ Լեռնային Ղարաբաղում։ Չնայած հակամարտություններին եւ լարվածությանը՝ հայերն ու թուքերը երկար ժամանակ խաղաղ գոյատեւել են անցյալում եւ անգամ բռնության թեժ պահին նրանք համերաշխություն եւ փոխօգնություն են ցուցաբերել։ Միայն այդ ճանապարհով սերունդները կբացեն իրենց համար լավագույն ապագան։

Մեզ՝ քրիստոնյաներիս համար թող սա առաջին հերթին խորին աղոթք լինի։ Քրիստոսի զոհաբերության քավիչ ուժի շնորհիվ թող թափված արյունը բերի եղբայրության, որն արդեն միավորել է Կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիները։  Հավատի նահատակ դարձած շատ անօգնական եղբայրների եւ քույրերի վկայությունները միավորում են եկեղեցու տարբեր ուղղությունները։ Դա էկումենիկ արյուն է, որը հանգեցրեց նրան, որ Սուր  Հովհաննես Պողոս 2-րդը 2000թ. տարելիցին 20-րդ դարի բոլոր նահատակներին միասին հիշատակի։ Մեր միջոցառումը նույնպես ընթանում է այդ հոգեւոր եւ եկեղեցական ենթատեքստում։ Մեր երկու եկեղեցիների ներկայացուցիչները մասնակցում են այս իրադարձությանը՝ արտահայտելով կատարյալ միասնություն երկրի վրա,  որը գոյություն ունի դրախտի օրհնյալ հոգիների միջեւ։ Եղբայրական սիրով վստահեցնում եմ, որ ես առնչություն ունեմ ձեզ Հայ առաքելական եկեղեցու նահատակների սրբադասման արարողությանը, որը կկայանա ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հուլիսին Անտիլիասում հիշատակի տուրքի միջոցառումներին»։