Հայ գործարար Լեւոն Հայրապետյանի գործն առանձնացվել է «Բաշնեֆտի» ընդհանուր գործից. ներկայումս գործում մնացել է միայն մեկ դրվագ: Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Մեր գործն առանձնացվել է, եւ մեր գործում մնացել է միայն Իզմեստեւից գումարների յուրացման դրվագը»,-պարզաբանել է փաստաբանը Մոսվայի Բասմանի դատարարում կայացած դատական նիստի ժամանակ:

Հետեւաբար, Հայրապետյանին ներկայացված մեղադրանքները մեղմացվել են:

Ավելի վաղ նշվել էր, որ Մոսկվայի քաղաքային դատարանը տնային կալանքի տակ է թողել Լեւոն Հայրապետյանին: Ձեռնարկատերը ձերբակալվել է 2014-ի հուլիսին, Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման մեջ: