ԲՀԿ խմբակցության պատգամավորներն, այսօր՝ ապրիլի 14-ին, հանդիպել են փոքր եւ միջին ձեռնարկությունների  մի շարք ներկայացուցիչների հետ:

ԲՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՓՄՁ ներկայացուցիչները դիմել էին  ԲՀԿ խմբակցությանը` ապրանքների դրոշմապիտակավորման գործընթացում առաջացած մի շարք վարչարարական խնդիրների հետ կապված: ՓՄՁ ներկայացուցիչների բարձրացրած խնդիրներն առնչվում են փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող մեծաթիվ սուբյեկտների շրջանակի:

Ստեղծված իրավիճակը լրջորեն խաթարում է ՓՄՁ-ների բնականոն գործունեությունը: Քննարկման արդյունքում որոշվեց խնդիրն ուղղել պատկան մարմիններին` միաժամանակ առաջարկելով ստեղծված իրավիճակի լուծման ուղիներ:

ԲՀԿ-ն ՓՄՁ ներկայացուցիչներին վստահեցրեց, որ շարունակելու է հետեւողական լինել ՓՄՁ ոլորտին առնչվող  խնդիրների լուծման հարցում: