NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է The Jerusalem Post-ում լույս տեսած խմբագրական հոդվածը։

Իրեն բնորոշ բարոյական մաքրությամբ եւ զգայականությամբ Հռոմի Պապը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան Թուրքիայում իրականացրած 1.5 հայերի ջարդերը որակեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։

Ապրիլի 24-ի նախաշեմին Իսրայելը պետք է հետեւի Պապի օրինակին եւ կանխամտածված իրականացրած այդ սպանությունների համար տա հենց այն անունը, որը որ պետք է, այն է՝ ցեղասպանություն։  Իսրայելի կողմից պաշտոնապես ճանաչելը կատարվածը, որը, ըստ էության, 4 հազար տարի կառուցած  քաղաքակրթության ոչնչացում էր, կարեւոր է մի շարք պատճառներով։

Ինչպես նշեց Ֆրանցիսկոս Պապը, հայերի հիշատակը հարգելուց հրաժարվելը հավասարազոր է չարիքը թաքցնելուն եւ ժխտելուն։  Ժխտումը թույլ է տալիս, որ այդ չարիքը թարախակալի, ինչպես չմշակած վերքը։ Հիտլերն ու նացիստական ռեժիմը նայում էին Թուրքիայի թարախակալած բարոյական վերքին, որպեսզի ոգեշնչվեն սեփական ցեղասպանությունն իրականացնելիս։

Ցեղասպանությունն ընդունելուց եւ դատապարտելուց բացի Իսրայելը հատուկ պարտավորություններ էլ ունի։ Հոլոքոստի ստվերում կառուցված Իսրայել պետությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցում միջազգային ընկերությունների տապալման վկայությունն է։ Մեծ մասամբ հենց այդ տապալման միջազգային ճանաչման շնորհիվ առաջացավ հրեական պետության, նրա զինված ուժերի եւ  ինքնիշխանության լեգիտիմությունը։ Իսրայելը պարտավոր է գործել համաձայն այդ ժառանգության՝ օգտագործելով իր քաղաքական ինքնիշխանությունը ոչ միայն հրեաների, այլ ցանկացած խմբի դեմ ցեղասպանությունները կանխելու համար։

Գերազանցապես մուսուլմաններով բնակեցված Մերձավոր Արեւելքում կրոնական փոքրամասնություն ներկայացնող հրեա ժողովուրդը տարածաշրջանում քրիստոնյաների միակ դաշնակիցն է։ Հայոց ցեղասպանությունը սարսափելի նախազգուշացում է այն վտանգների մասին, որոնց այս աշխարհում բախվում են քրիստոնյաները, հրեաները եւ այլ կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունները։ Մերձավոր Արեւելքում ապագա ցեղասպանության հավանականությունը ավելի մեծ է, քան ցանկացած այլ վայրում։ Նրանք, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, հակված են լինել նրանց հետ, ովքեր ցանկանում են տեսնել ցեղասպանության կրկնությունը։

Ֆրանցիսկոս Պապը հրապարակավ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հիմա Իսրայելի հերթն է։