Հիլարի Քլինթոնի նախընտրական հոլովակում նկարահանված նույնասեռական զույգը նրան հրավիրել է իր հարսանիքին, գրում է New York Daily News-ը։
Ջարեդ Միլրադը եւ Նեյթ Ջոնսոնը պատմել են, որ հարցազրույցի ժամանակ չէին սպասում, որ կհայտնվեն նախընտրական հոլովակում։ Նրանց խնդրել են պատմել իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին եւ զգուշացրել, որ հոլովակը կապ ունի Քլինթոնի հետ, փոխանցում է Gazeta-ն։
«Շնորհակալություն, մեզ ձեր մեծ օրվան մասնակից դարձնելու համար, Հիլարի՛։ Դրան ի պատասխան՝ մենք ցանկանում ենք ձեզ հրավիրել մեր մեծ օրվան»,- Թվիթերում գրել է Միլրադը։



























