Ուկրաինայի իշխանությունները Արժույթի միջազգային հիմնադրամից այս տարվա հունիսին ֆինանսական օգնության երկրորդ տրանշն են ակնկալում, մոտավորապես 2,5 մլր դդոլարի չափով: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով Ազգային բանկի տվյալները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովը մտադիր է Ուկրաինային տրամադրել նախատեսված վարկի առաջին տրանշը 600 մլն եվրոյի չափով, մինչեւ ամառային արձակուրդներ: