Դանիայում Թուրքիայի դեսպանը բողոքել է  Դանիայի մայրաքաղաքում մայիսին Հայոց ցեղասպանության հուշարձանի ցուցադրության դեմ։

Թուրքական Gercekgundem կայքի փոխանցմամբ՝ հայ քանդակագործ Ալեն Սայեղի կողմից պատրաստված Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը 10 օր շարունակ ցուցադրվելու է Կոպենհագենի Կուլտուրտովի հրապարակում։

Այս փաստը խիստ անհանգստացրել է Դանիայում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Դոնմեզին։ Վերջին բողոքի նամակ է գրել Politikan թերթին՝ հայտարարելով, թե այդ հուշարձանի ցուցադրության համար թույլտվություն տալը թուրքերի մոտ հիասթափություն է առաջացրել։