Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին այցելել է Մարտակերտի շրջան, ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին:

Այնուհետեւ երկրի ղեկավարը Մեծ Շեն գյուղում հանդիպում է ունեցել տեղի բնակչության հետ, քննարկել գյուղի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ գյուղական բնակավայրերի զարգացումը եղել է եւ կմնա հանրապետության սոցիալ-տնտեսական հայեցակարգի առանցքային ուղղություններից մեկը:

Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: