Եվրոպայի խորհրդի կաշառակերության դեմ պայքարի խմբի (GRECO)մշտադիտարկման գործընթացի շրջանակներում Հայաստանում է գտնվում գնահատող պատվիրակությունը։
Ապրիլի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ընդունել է Միքայել Յանսենին, Ֆրանկ Ռուին, Դիանու Կուրպինչեին, Դրաժեն Ելենկչին եւ Տիբոր Քաթոնին։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին Հայաստանի ՍԴ մամուլի ծառայությունից, հյուրերը հետաքրքրվել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումներով, մասնավորապես, սահմանադրական պատասխանատվության հարցում իշխանությունների վերաբերմունքով։ Նրանց նաեւ հետաքրքրել է այն հարցը, թե դատ-իրավական համակարգի ինչ խնդիրներ են լուծելու այդ բարեփոխումները։




























