ՌԴ Մերձմոսկովյան շրջանի քննիչները ուսումնասիրում են ընտանեկան կոնֆլիկտը տեսագրած հոլովակը։ Կադրում երեւում է, թե ինչպես է երիտասարդ կինը հիստերիայի մեջ ոտքով հարվածում գետնին ընկած իր 1.5 տարեկան աղջկան։
Նոգինսկի շրջանի բնակչի կողմից համացանցում տեղադրված հոլովակը ոստիկանական հետաքննության առիթ է դարձել։ Ինչպես պարզվել է հոլովակից, կինն ու ամուսինը վիճաբանել էին, որից հետո մայրը գետնին էր գցել երեխային եւ սկսել ոտքերով հարվածել նրան, իսկ հայրը, երեխային փրկելու փոխարեն, սկսել էր կատարվածը նկարահանել հեռախոսով, հայտնում է ՆՏՎ-ն։
Երբ կինը վազել է օգնության հետեւից, ամուսինը ավտոբուս է նստել եւ գնացել հիվանդանոց մարմնի կապտուկները արձանագրելու համար։ Ականատեսները պատմել են, որ երեխան այդ ընթացքում մնացել է գետնին ընկած։ Պատահական անցորդները զանգել են ոստիկանություն։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Նա չի տուժել։
Աղջկա մայրը ոստիկանությունում հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ։ Մինչեւ հետաքննության ավարտը երեխային վերադարձրել են մորը։





























