Անհայտ անձինք ապրիլի 12-ին կոտրել են Իսպանիայի Ալիկանտե քաղաքում տեղադրված հայկական խաչքարի վրա քանդակված  խաչը եւ վնասել խաչքարը:

ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնոթւյան հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ տեղի հայ համայնքը դիմել է քաղաքի համապատասխան մարմիններին (քաղաքային իշխանություններ, ոստիկանություն), որպեսզի խաչքարը վերականգնվի, իսկ հանցագործությունը կատարած անձինք հայտնաբերվեն եւ օրենքի ողջ խստությամբ ենթարկվեն պատասխանատվության:

Այժմ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում համայնքի կողմից կազմակերպվող ապրիլյան բոլոր միջոցառումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ խաչքարը հետագա վնասումից զերծ պահելու նպատակով: