Ողբերգության ճանաչումն ամենադրական կողմից կանդրադառնա Անկարայի վրա։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Պետրաս Աուստրեվիչուսը։
Նրա խոսքով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցումը չափազանց անհրաժեշտ է ողջ տարածաշրջանում, ընդ որում՝ այսօր, ոչ վաղը։ «Երկար տարիների ընթացքում բոլորը պատմական հաշտեցման մեծ հույսեր եւ ակնկալիքներ ունեին Թուրքիայի եւ Հայաստանի, երկու ժողովուրդների եւ պետությունների՝ Եվրոպայի կարեւոր գործընկերների միջեւ , որոնք գտնվում են անկայուն տարածաշրջանում։ Կարծում եմ, որ տվյալ իրավիճակում Թուրքիան պետք է առաջին քայլն անի»,- ասել է Աուստրեվիչուսը։ Նրա խոսքով, Եվրոպայում դեռ կան նման ձգձգված հակամարտությունների մի քանի օրինակներ։ «Բայց մենք ունենք նաեւ դրական դեպքեր, որոնց կարելի է ետեւել։ Ես մեր՝ Եվրոպայի գործիչքների դերը տեսնում եմ հաշտության աջակցման համար։ Ուստի Եվրոպական խորհրդարանում այս քննարկումները մեծ կարեւորություն են ներկայացնում»,- ասել է Աուստրեվիչուսը։
Նշենք, որ ներկայումս Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քննարկվում է Հայոց ցեղասպանության հարցը։ Խորհրդարանականները քննարկումներից հետո պետք է բանաձեւի քվեարկություն իրականացնեն։



























