Ես ցավում եմ, որ Եվրոպական խորհուրդը չի կիրառում ցեղասպանություն հասկացությունը։ Այդ մասին հայտարարել է եվրապատգամավոր Քրիստիան Դան Պրեդան ապրիլի 15-ին կայացած քննարկումներում։
«Մենք հավաքվել ենք այստեղ, որ կոչ անենք Թուրքիային՝ ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու ընդունի իր անցյալը»,- ասել է նա։
Իր հերթին ավստրիացի պատվիրակ Ուլրիկե Լունաչեկն ընդգծել է, թե իրեն, որպես ավստրիացու, քաջ հայտնի է, թե որքան բարդ է հաշտվել սեփական պատմության հետ։ «Մենք պետք է ցեղասպանությունը ցեղասպանություն անվանենք»,- նկատել է նա։
Նրա խոսքով, ԵՄ բոլոր անդամները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, բայց ամենագլխավորը, դա պետք է անի Թուրքիան։



























