Կաթոլիկ հավատացյալները ուխտագնացություն են իրականացնելու Պիեմոնտ՝ երկրպագելու Թուրինի վարշամակին, որը վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ համընդհանուր ցուցադրման է հանվել։

Քրիստոնեական հայտնի ամսոնքը, որով, ըստ ավանդության փաթաթված է եղել Փրկչի մարմինը, ցուցադրվելու է Պիեմոնտի վանքում ապրիլի 19-ից հունիսի 24-ը։

Թուրինյան պատանքը4,42 մետր երկարությամբ եւ 1.13 մետր լայնությամբ  սավան է, որի վրա չարչարանքներից մահացած մարդու հետքեր կան: Կաթոլիկների մեծամասնությունը գտնում է, որ դրանով ծածկված է եղել Հիսուս Քրիստոսի մարմինը: Ներկայումս պատանքը պահպանվում է Իտալիայի Թյուրին քաղաքում՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարում: Չնայած բազմաթիվ գիտական հետազոտություններին՝ ոչ ոք դեռևս չի կարողացել բացատրել, թե ինչպես է նկարը տպվել այդ սավանի վրա:

Ածխածնի իզոտոպների քանակական հետազոտությունները ցույց են տալիս, որ պատանքը ստեղծվել է միջնադարում: Սակայն հավատացյալները գտնում են, որ ածխածնով հետազոտությունը ճիշտ է միայն այն իրերի համար, որոնք քայքայվում են, իսկ սավանը չի քայքայվում: Բացի Թուրինյան պատանքից գոյություն ունի նաև մեկ այլ սավան, որի մասին հիշատակվում է նաև Աստվածաշնչում. դա վարշամակն է, որը ծածկել է Հիսուսի գլուխը: