Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փառատոնի շրջանակում կայացավ աշխարհահռչակ ջութակահար եւ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի համերգը: (ֆոտոռեպորտաժ)
Հաճելի անակնկալ էր «Հովիվ արքան» օպերայից Ամինտայի արիայի կատարումը՝ օպերային հայտնի երգչուհի Ալբինա Շահիմուրատովայի ներկայացմամբ: Ջութակի մենանվագով հանդես եկավ անձամբ Սպիվակովը:
Հայ հանդիսատեսը երկար ժամանակ չէր ցանկանում բաց թողնել մաեստրոյին եւ երեք անգամ ելույթ խնդրեց:
Փառատոնի շրջանակում ամփոփիչ համերգը նախանշված է վաղը՝ ապրիլի 16-ին: Ծրագրում ներկայացվելու է Չաս Չապլինի «Մեծ քաղաքի լույսերը» նախագիծը:



























