Ապրիլի 16-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21121-110» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 8.2 կ/մ-ին բախվել է ձիու եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21121-110»-ի ուղեւորը` 26-ամյա Կարեն Սմբատյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: