Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան երբեք չի ճնշել որեւէ ժողովրդի, այդ թվում հայերի։

Թուրքական Samanyolu կայքի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձեւին՝ ասելով, թե իրենք քաղաքական գործիչների կողմից ընդունված պատմական որոշումները չեն ընդունում։

Էրդողանը պնդել է, թե Թուրքիան երբեք որեւէ ժողովրդի չի ճնշել, այդ թվում հայերին։ Էրդողանի խոսքով՝ այն տարիներին թուրքերն էլ մեծ ցավեր են կրել։