Եվրասիական տնտեսական միությունը Թուրքիայի համար կբացի նոր շուկա դուրս գալու հնարավորություններ։ Այս մասին ապրիլի 16-ին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ավարտին։

«Ղազախստանը Թուրքիայով կարող է դուրս գալ Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք։ ԵՏՄ-ն թուրքական բիզնեսի համար ճանապարհ է բացում դեպի նոր շուկաներ»,- հայտարարել է Նազարբաեւը։ Նրա խոսքով՝ 2 երկրները մեծ ներուժ ունեն համագործակցության զարգացման համար, գրում է ՏԱՍՍ-ը։

Միաժամանակ Նաարբաեւը նշել է երկկողմ առեւտրի ծավալների որոշակի նվազման միտումը։ «Անցյալ տարի մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 3.5 մլրդ դոլար, ինչը անցյալ ցուցանիշից պակաս է։ Սակայն դա համաշխարհային ճգնաժամի հետեւանք է»,- ասել է ղազախ նախագահը։