ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը դեմ չէ, որ Հայաստանի նախագահը կին լինի: «Եթե կգտնվի կին, որը խելացի ու նախագահի հատկություններով օժտված կլինի, ապա ինչո՞ւ ոչ»,-նշեց պատգամավորը՝ հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ կանանց ու տղամարդկանց միջեւ չպետք է լինեն տարբերություններ: Պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ում կա՞ կին պատգամավոր, որը կրում է իր նշած հատկությունները, Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, թե այդպիսի կանանց ինքը չի տեսնում:
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























