Էստոնիայում, այսօր՝ ապրիլի 20-ին, մեկնարկում են «Տորնադո» կոդային անվանումը կրող զորավարժությունները, հաղորդում է երկրի ՊՆ պաշտոնական կայքը: Զորավարժությունները կտեւեն 5 օր, որին կմասնակցեն նաեւ ամերիկյան զինծառայողներ:
Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կմասնակցի առաջին հետեւակային բրիգադի եւ պահեստազորի 2 հազար զինծառայող: «Գլխավոր նխատակը պատրաստվածության մակարդակի բարձրացումն է»,-հայտարարել է առաջին հետեւակային բրիգադի փոխգնդապետ Արոն Կալմուսը, հաղորդում է Lenta-ն:
Այս տարվա հունվարին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հաստատել է Արեւելյան Եվրոպայի 6 երկրներում (Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Ռումինիա, Լեհաստան եւ Բուլղարիա) հրամանատարական կետերի եւ արագ արձագանքման ուժերի ստեղծման պլանները: Այդ հրամանատարական կետերը կապող օղակներ կդառնան ազգային զորքերի ու ՆԱՏՕ-ի զորքերի միջեւ:





























