ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոն կհետեւի Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերի 7-ին։ Սպասվում է, որ բյուրոն Ադրբեջան կգործուղի 30 երկարաժամկետ եւ 450 կարճաժամկետ դիտորդների։

ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոն նշել է, որ ըտրությունների նախաշեմին Ադրբեջանում ոտնահարվում են մարդկանց ժողովրդավարական իրավունքները, մասնավորապես՝ Բաքվի կենտրոնական մասերում հավաքներ անցկացնելու՝ քաղաքական ուժերի դիմումները հետեւողականորեն մերժվում են։ Փաստացիորեն հավաքներն արգելված են։