NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Արզնի գյուղի ամառանոցներից մեկում ապրիլի 19-ին երիտասարդ տղամարդու դիակ է հայտնաբերվել: Ավելի ուշ պարզվել է ինքնությունը: Երիտասարդը Երեւանի բնակիչ էր, անունը Տիգրան, 24 տարեկան:

Նրան Այգեգործական 2-րդ զանգվածի իր ամառանոցում տանիքից կախված են գտել:

Նախնական տեղեկություններով տեղի ունեցածն ինքնասպանություն է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննություն է կատարվում: