ԱՄՆ-ը դատապարտել է Լիբիայում եթովպիացի քրիստոնյաների զանգվածային սպանությունները «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից: Ինչպես հաղորդում է The Hill-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բերնադետ Միհանը:

«Այն, որ ահաբեկիչներն սպանել են այդ մարդկանց բացառապես նրանց հավատի պատճառով, ցույց է տալիս նրանց արատավոր, անզգա դաժանությունը: Այդ գազանությունը եւս մեկ անգամ ընդգծում է Լիբիայում հակամարտության անհապաղ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,-հայտարարել է նա, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ «Իսլամական պետության» ռեսուրսներում տեսանյութ էր հայտնվել, որտեղ ցուցադրվում էր Լիբիայում գերեվարված եթովպիացի քրիստոնյաների երկու խմբերի զանգվածային սպանությունը: