Ապրիլի 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում սպասվում է ինտենսիվ անձրեւ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 21-24-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում ապրիլի 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +18+20 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+10,

Կոտայքում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+10,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+10,

Լոռիում՝  գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +11+14,

Տավուշում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝  +14+17,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+18,

Արարատում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+20,

Արմավիրում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+20,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+20,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +24+29,

Սյունիքի նախալեռներում՝ +5+8, ցերեկը՝ +18+23,

Lեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝  +20+24: