Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հերթական սուտն է հայտնի դարձել։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակներից Մարկ Ստրոն հերքել է Թուրքիայի ԱԳ նախարարի այն հայտարարությունը, թե ԱՄՆ նախագահ Օբաման Թուրքիայի իր գործընկերոջ հետ մզկիթի բացում է իրականացնելու։ «Նախագահ Օբաման նման միջոցառման մասնակցելու խոսք չի տվել»,-ասվել է խոսնակի հայտարարության մեջ։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ցեղասպանություն բառն արտասանելը բացառելու համար ԱՄՆ մեկնած Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե Էրդողանն առաջարկել է ԱՄՆ նախագահին միասին մզկիթի բացում անել եւ ստացել դրական պատասխան։





























