Ավելի քան 100 կարատ քաշով սպիտակ ադամանդը վաճառքի է հանվելու Նյու Յորքի Sotheby's աճուրդի տանը։ Աճուրդը կայանալու է ապրիլի 21-ին, լոտի արժեքը գնահատվում է 19-25 մլն դոլար։

«Շատ հազվագյուտ, 100 կարատ զուտ քաշով ադամանդը ե՛ւ արվեստի գլուխգործոց է եւ՛ բնության հրաշալիք։ Այս զարդը պարունակում է այն ամենը, ինչի մասին կարելի է երազել»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն աճուրդի տան տարածած հայտարարությունը։