Մեր երկիրը հիմնականում լեռնային է, իսկ տարածքը փոքր, հետեւաբար մեկ շնչին ընկնող այգիների քանակը սահմանափակ է. միջինը մեկ հեկտար ֆերմերային տնտեսության համար: Գրեթե նույն իրավիճակն է նաեւ մրգատու եւ խաղողի այգիների մասով:

Հայտնի է, որ մրգերի այն մասը, որը վաճառվում է տնտեսությունից դուրս, համարվում է ապրանքային: Ապրանքային արտադրանքի բաժինը գյուղատնտեսության արդյունավետության կարեւոր ինդիկատորներից մեկն է: Որքան փոքր է այդ ցուցանիշը, այնքան մոտ է ոլորտը բնական տնտեսությանը, դրան գրեթե ամբողջական ներքին սպառմամբ:

Այս ոլորտում միտումները վեր հանելու համար դիտարկենք պաշտոնական տվյալների դինամիկան, ասենք վերջին 6 տարիներին: Այդ ժամանակահատվածում ցորենի եւ լոբազգիների ապրանքայնությունն աճել է մեծ քայլերով՝ 25-35 տոկոսով:

Նկատենք, որ ցորենի եւ լոբազգիների բերքատվությունը նախորդ տարի կազմել է 31,8 տոկոս հեկտարից: Ստավում է, որ տնտեսության սահմաններից դուրս իրացվել է շուջ 11 ցենտներ՝ մեկ հեկտարից:

Պաշտոնական տվյալներից դատելով, կարտոֆիլի եւ բանջարեղենի գծով նույնպես առաջընթաց կա, որտեղ ապրանքայնության աճը կազմում է համապատասխանաբար 7 եւ 5 տոկոսով: Մրգերի եւ խաղողի մասով պատկերն ավելի բարդ է, որտեղ աճին փոխարինելու է գալիս անկումը:

Արդյունքում մրգերի ու հատապտուղների գծով ապրանքայնությունն աճել է միայն 1 մոտոսով, իսկ խաղաղի մասով նվազել է 3 տոկոսով: Հասկանալի է, որ բերքի վրա ազդում են եղանակային պայմանները: Ակնհայտ է նաեւ, որ բուսաբուծության մեջ ապրանքայնության աստիճանը կախված է նաեւ այդ մշակաբույսերի մակերեսներից:

1940 թվականին ԽՍՀՄ-ում որոշում էր կայացվել 4 տարում Հայաստանում մրգատու տնկիների մակերեսը հասցնել 39,5 հազար հեկտարի:

Կարելի է արձանագրել, որ այդ «խնդիրը» 75 տարիների ընթացքում «գերակատարվել է» ընդամենը 1,6 տոկոսով: Իսկ խաղողի այգիների մասով պլանը ձախողվել է. նախատեսված 19.2 հազար հեկտարի փոխարեն ներկայումս երկրում կա 17,2 հազար հեկտար:

Ստորեւ բերված գրաֆիկներում ներկայացված է հիմնական ապրանքատեսակների գծով ապրանքայնության աստիճանը 2014 թվականին: