Թուրքիայում մեծ արձագանք է գտել Թուրքիայի վարչապետի եւ ՆԳ նախարարի կողմից Հայոց ցեղասպանության հետ կապված «տեղահանություն» տերմինի օգտագործումը։

Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան հայտարարել է, թե 1915-ին թուրքերը տեղահանություն են արել, ոչ թե ցեղասպանություն։

Իսկ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Kanal 24 հեռուստաընկերության հետ հարցազրույցում  Հայոց ցեղասպանության հերթական ժխտման ժամանակ ժխտել է նույնիսկ, որ թուրքերը տեղահանություն են արել՝ հայտարարելով, որ տեղահանությունը մարդկության դեմ հացագործություն է։