Վաղ թե ուշ բոլոր երկրները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը՝ ամերիյան կառավարությունում եկեղեցիների ներկայացուցիչն ու միջեկեղեցական շփումների պատասխանատուն։
Վաղ թե ուշ, նրա խոսքով, բոլորն են ճանաչելու, եւ առաջինը պետք է անեն դա իրականացրած երկրի ներկայացուցիչները։
«Հուսով եմ՝ պարոն Էրդողանն այնքան ազնվություն, խիզախություն եւ վեհություն կունենա, որ ծնկի կգա Ծիծեռնակաբերդի առջեւ եւ ներողություն կխնդրի»- հայտարարել է արքեպիսկոպոսը։
Նա նաեւ հիշեցրել է, որ ամերիկյան կառավարությունը Ռեյգանի օրոք, ի տաբերություն գործող վարչակազմի, ընդունել է Ցեղասպանության փաստը եւ ասել, որ դա եղել է։ «Բայց վաղ թե ուշ ամերիկյան կառավարությունը եւս պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է արքեպիսկոպոսը։




























