Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե այժմ «Միստրալ» ուղղաթռիակիրները Ռուսաստան առաքելն անհնար է, ուստի նորմալ է համարում անխավճարը վերադարձնելը, եթե նավերը չառաքվեն։
Փարիզում կայացած ասուլիսում Օլանդը հայտարարել է, թե Երեւանում ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվելու են «Միստրալի» առաքումների հարցի լուծման բոլոր տարբերակները, հաղորդում է Le Figaro-ն։
«Այս պահին Միստրալները» ՌԴ առաքելը հնարավոր չէ։ Այստեղ պարզ սկզբունք է գործում, եթե նավերը չեն առաքվելու, հնարավոր չէ դրանց համար գումար վերցնել»,- ասել է Օլանդը։ Նրա խոսքով, իրենք մտադիր չեն ռուսական կողմին մահաբեր զենք առաքել։
Օլանդի խոսքով, Երեւանում քննարկվելու է նաեւ Ուկրաինայի հակամարտության հարցը։




























