ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկելու է երկրի փոխգործակցության քաղաքական եւ տնտեսական ասպեկտները, նաեւ միջազգային թեմաներ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Նախատեսված է առանձին հանդիպում Սերժ Սարգսյանի հետ։ Ծրագրվում է քննարկել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ հումանիտար ասպեկտները, նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հարցեր»,- ասել է Ուշակովը։

Նշենք, որ պուտինը Երեւան կայցելի հայկական կողմի հրավերով։ Նա մասնակցելու է Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին։