Քիչ առաջ Հայաստան է ժամանել քրիստոնյաների միության քահանայապետական խորհրդի նախագահ, Հռոմի Պապի ներկայացուցիչ Կարդինալ Կուրտ Կոխը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Նա Հայաստան է ժամանել մասնակցելու Մեծ Եղեռնի եւ հայոց նահատակների սրբադասման ու ոգեկոչման արարողություններին։
Ստորեւ ներկայացնում ենք 2 օրերի (ապրիլի 23-24) նրա հայտագիրը.
- ապրիլի 23-ին` առավոտյան տեղի կունենա այցելություն Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան եւ Կոմիտաս Վարդապետի Տուն – Թանգարան, իսկ ժամը 17-ին Էջմիածնի մեջ տեղի կունենա Հայոց ցեղասպանության բյուրավոր նահատակների Սրբադասման արարողությունը, որին կաջորդի Պատվո ընթրիքը։
Ապրիլի 24-ի առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության հարյուրամյակի Ոգեկոչման եւ հիշատակի պաշտոնական արարողությունը, մասնակցությամբ միջազգային ընտանիքը ներկայացնող պատվիրակությունների եւ պետությունների ներկայացուցիչների։ Իսկ երեկոյան Երեւանի մեջ նախատեսված է համերգ՝ նվիրուած Հայ ազգի 1915-ի ցեղասպանության նահատակ զոհերին:




























