Դելիում գյուղացին կախվել է հարյուրավոր ակտիվիստների աչքի առաջ, որոնք բողոքում էին նոր հողային օրենսդրության դեմ։

Վկաներն ու տեղի քաղաքական գործիչները գյուղացուն համոզում էին չանել դա, սակայն նա բարձրացել է ծառը եւ շարֆը փաթաթելով վզին՝ կախվել, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Մահից առաջ նա գրություն է թողել, որում նշել է, որ հորդառատ անձրեւների պատճառով անհաջող բերքից հետո անօթեւան է մնացել։ Ինքնասպանությունը կատարվել է ոստիկանների աչքի առաջ։