Ադրբեջանի ղեկավարությունում կան մարդիկ, որոնք, առաջին հերթին, հոգեբանությունը բուժելու կարիք կա: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի շրջանակներում NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնել է բուլղարացի լրագրող եւ քաղաքագետ Գեորգի Կուլարովը:
«Միթե նրանք չեն հիշում, որ ժամանակին Ղարաբաղի հայերը ինքնաշեն զենքերով հաղթեցին սովետական զենքերով զինված ադրբեջանական բանակին: Միթե հասկանալի չէ, որ ոչ մի կերպ հնարավոր չէ ռեւանշւի հասնել»,-ընդգծել է նա:
Լրագրողի խոսքով, ապագայում ոչ մի հատուկ բան չի կարող տեղի ունենալ: «Բայց ցավոք, Ադրբեջանը ղեկավարում են այնպիսի մարդիկ, որոնք կարող են բերել նոր արյունահեղություն»,-կարծիք հայտնեց նա:
Բուլղարացի լրագրողը հայտնեց, որ մայիսի 3-ին ներկա է լինելու ԼՂՀ-ում անցկացվելիք ընտրություններին եւ ողջ աշխահին ցույց է տալու, որ այդ հանրապետությունը զարգանում է իր օրենքներով ու ապրում լիարժեք կյանքով:




























