Անհնար է ապրել Կայենների շրջապատում, ովքեր չգիտեն՝ ինչ անել սպանված եղբոր դիի հետ: Այդ մասին ասվում է շվեդական «DN» պարբերականում հրապարակված ալավիական ծագմամբ թուրք արձակագիր Սեմա Քայգուսուզի էսսեում:

 «Ղուրանում միայն չի խոսվում Կայենի եւ Աբելի մասին, խոսվում է Ադամի եւ Եվայի երկու որդիների մասին: Դա ընդգծում է, որ առաջին սպանությունը եղել է եղբայրասպանություն...

Ես կցանկանայի խոսել երկու հուշարձաների մասին

Առաջինը վեր է խոյացել Ստամբուլի Սուրբ Հակոբ գերեզմանատանը՝ 1915թ. ապրիլի 11-ին՝ նոր տոմարով՝ ապրիլի 24-ին ծայր առած ցեղասպանության 4-րդ տարելիցին:

Թե ինչ եղավ դրա հետ՝ անհայտ է. մենք հիմա կարող ենք այն տեսնել միայն լուսանկարով: Հին գերեզմանատունը եւ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին բռնագրավվել եւ ոչնչացվել են: Գերեզմանաքարերն օգտագործվել են Գեզի այգու աստիճանների, մայթերի եւ շրջակա թաղամասերի կառուցման համար:

Չնայած Ցեղասպանությանը՝ մարդկանց հոգիները պահպանվել են այդ քարերի մեջ, նրանց ձայները լսելի էին Գեզիի այգու մոտ բողոքի ցույցերի ժամանակ: Քարերը խոսում են:

Մյուս հուշարձանը դժվար է անվանել որպես այդպիսին: Ես նկատի ունեմ Հայաստանի հետ սահմանին գտնվող Կարս քաղաքում գտնվող քանդակի մասին: Քանդակը պատկերում է միմյանց նայող երկու մարդու եւ կոչվում է «Մարդկայնության հուշարձան»:

Այն ժամանակ դեռ վարչապետ Էրդողանը քանդակն անվանել է սարսափելի եւ այն հանվել է: Թուրքական լրատվամիջոցները քանդակի տխուր ճակատագրի մեջ մեղադրեցին արվեստի նկատմամբ վարչապետի ֆոբիային: Ցեղասպանության մասին հարցը չարծարծվեց:

Քարերը խոսում են Ցեղասպանության մասին: Խոսում են նաեւ կամրջի քարերը, որոնց վրայով քայլել է հայ լինելու համար սպանված Հրանդ Դինքը:

Չգիտեմ՝ ինչպես ապրել կայենների մեջ, ովքեր չգիտեն՝ ինչ անել իրենց եղբոր դիի հետ: Սակայն «ես այստեղ եմ, ախպարիկ» (Հրանդ Դինքի հայտնի արտահայտությունը, որ չէր ցանկանում արտագաղթել. Խմբ.): Եվ ես կլինեմ իմ եղբոր կողքին»: