Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան: «Մոտ ժամանակներս նախատեսվում է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի պաշտոնական այցն Ադրբեջան»,- այս մասին հուլիսի 29-ին թուրք-ադրբեջանական բիզնես համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին առեւտրի գծով պետնախարար Զաֆեր Չաղլայան:

Նշենք, որ թուրք պետնախարարը եւ թուրք գործարարների մեծ պատվիրակությունը Բաքու են ժամանել հուլիսի 28-ին՝ տարբեր հանդիպումներ ունենալու եւ բանակցություններ վարելու նպատակով: