Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ իր պաշտոնից, եթե դա անհրաժեշտ է: «Ես գերագույն գլխավոր հրամանատարի հետեւակայինն եմ: Եթե ինձ հրամայեն, ես այն կկատարեմ 100 տոկոսով: Պետք է հեռանալ՝ կհեռանամ, պետք է մահանալ, դրան էլ եմ պատրաստ»,-ընդգծել է Քադիրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հավելել է, որ «կեղծ հայրենասերները եւ այսպես կոչված պարոն լիբերալները բնակչությանը թյուրիմացության մեջ են գցում, ծառայում են արեւմտյան հատուկ ծառայություններին, եւ անում ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը երկրորդ Ուկրաինա դառնա, բայց դա երբեք չի լինի»: «Կենցաղային վեճը հասցրեցին քաղաքական մակարդակի»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեծ արձագանք էր գտել Քադիրովի խոսքը, ով Չեչնիայի ուժայիններին թույլ էր տվել կրակ բացել հատուկ գործողություններ իրականացնող հատուկջոկատայինների վրա, որոնք հանրապետության տարածքում գործում են առանց Չեչնիայի իշխանությունների գիտության: