ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփեյերը ժամանել է Երեւան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին։ Այդ մասին Սփեյերը գրել է Faceboo-ի իր էջում։
«Ես նախագահական պատվիրակության կազմում քիչ առաջ ժամանել եմ իր նախնիների հայրենիք։ Մենք Երեւանում կմիանանք պաշտոնատար անձանց՝ նշելու արյունոտ կիրակիի 100-րդ տարելիցը, երվ Օսմանյան կայսրութան կառավարությունը սկսեց իրականացնել «հայկական հարցի լուծման» ուղղված ծրագիրը»,- գրել է Սփեյերը։
Նա հիշեցրել է, որ ապրիլի 24-ին է սկսվել հայ մտավորականության սպանդը, որին հաջորդեց աշխատունակ տղամարդկանց, կանանց եւ երեխաների սպանդը։
«Նրանց անապատները քշեցին, մատնեցին սովի, բռնաբարեցին, կացնահարեցին։ Մենք երբեք չենք մոռանա ադ սահմռկեցուցիչ հանցագործությունը։ Եւ ես ասելու եմ ճշմարտությունը, որտեղ էլ լինեմ։ Ես երբեք չեմ հրաժարվի դա ցեղասպանություն ասելուց։
Իմ նախնիներն էլ են տուժել Ցեղասպանության հետեւանքով։ Վաղ տարիքից մայրս ներարկում էր իմ մեջ Ցեղասպանության ճանաչման եւ հայ ժողովրդի տառապանքները հիշելու կարեւորությունը»,- գրել է Կոնգրեսի անդամը։
Նա նշել է, որ Երեւանում անմոռուկ է կրելու։




























