ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը ավելի քան 10 տարի հետեւել է Եվրոպայի գործիչներին, պաշտոնյաներին եւ ձեռնարկատերերին՝ օգտագործելով գերմանական հետախուզության տեխնիկական ռեսուրսները, հաղորդում է Spiegel Online-ը։ Ընդ որում, լրտեսումն իրականացվել է առանց Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (Bundesnachrichtendienst, BND) իմացության։
Spigel-ը պարզաբանում է, որ ԱԱԳ-ն դիմել է գերմանացի գործընկերներին՝ խնդրելով սեփական համակարգով ստուգել հետաքրքրող անձանց բջջային հեռախոսների համարները կամ ինտերնետային հասցեները։ Մասնավորապես, ամերիկյան կողմը տվյալներ է հավաքել եվրոպական EADS օդատիեզերական եւ պաշտպանական կոնցեռնի, ուղղաթիռների ատադրության ֆրանս-գերմանական Eurocopter ուղղաթիռների արտադրողի, մի շարք ֆրանսիացի գործիչների մասին։
Ստուգումները գերմանական հետախուզությունում սկսվել են 2013թ.։ Բայց այն ժամանակ կանցլերին չէին տեղեկացրել այդ մասին, իսկ ԱԱԳ-ին խնդրել են զերծ մնալ նման գործողություններից։
Սկանդալի իրական ծավալները բացահայտվել են միայն այն ժամանակ, երբ խորհրդարանի մի քանի խմբակցություններ պահանջել էին ստուգել ԱԱԳ գործունեությունը։ Պարզվել էր, որ Գերմանիայի շահերին հակասող հարցումների քանակը գերազանցում է 40 հազարը։




























