Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը LifeNews-ին տված հարցազրույցում պատմել է, որ Ստավրոպոլի ՆԳՆ աշխատակիցների կողմից սպանված Ջամբուլաթ Դադաեւը որեւէ առնչություն չունի Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաեւի հետ:
«Հիմա ակտիվորեն խոսում են, որ նա Զաուր Դադաեւի հարազատն է, բայց ինչպես ես արդեն ասել եմ, նրանք նույնիսկ ազգանվանակիցներ չեն: Մենք շատ Դադաեւներ ունենք: Եթե մարդկանց դատապարտենք իրենց ազգանունի համար, ապա մեր հանրապետության կեսը Դադաեւ է: Դա ճիշտ չէ, նրանք հարազատներ չեն, ուստի ես կոչ եմ անում նրանց, որոնք չեն զգում ծնողի ցավը, ստեր չգրել ու չխոսել: Նրանք պատիվ ու խիղճ չունեն, դա միանշանակ»,-ասել է Քադիրովը:




























