Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ հանդիսանում է «Իսլամական պետության» զինյալների գլխավոր թիրախներից մեկը:

«Առաջ Իտալիա» կուսակցության համախոհների հետ հանդիպման ժամանակ 76-ամյա քաղաքական գործիչն ասել է. «Տեղեկություններ են ստացվել, որ ես նրանց համար գերակա թիրախ եմ եւ գլխավորում եմ գնդակահարման ենթակա անձանց ցուցակը»:

Այդ նպատակով Բեռլուսկոնին մտադիր է խուսափել հավաքույթներին կամ զանգվածային միջոցառումներին մասնակցությունից, հայտնում է International Business Times-ը:

 «Իսլամական պետություն» շարժման ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ ընդգծել են, որ զինյալները պատրաստվում են Եվրոպայում, այդ թվում` Իտալիայում, ահաբեկչությունների շարք իրագործել: