ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել այն պատանդների հարազատներից, որոնք զոհվել են «Ալ Քաիդա»-ի ճամբարների ուղղությամբ անօդաչու սարքերի հարվածների ժամանակ:
«Աշխարհում բառեր չկան, որոնք կարող են նկարագրել այդ կորստի ցավը: Որպես նախագահ եւ Գերագույն գլխավոր հրամանատար, ես ամբողջությամբ ստանձնում են այն ամենի պատասխանատվությունը, ինչը տեղի է ունենում մեր հակաահաբեկչական գործողությունների ժամանակ: Խորապես ներողություն եմ խնդրում զոհվածների ընտանիքներից»,- Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում ասել է նա:
Newsweek-ի փոխանցմամբ, Օբաման հավաստել է, որ ամերիկյան ղեկավարությունը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի նման բան չպատահի:
Հիշեցնենք, որ երկու պատանդներ՝ ամերիկացի Ուորրեն Վայնշթայնը եւ իտալացի Ջովաննի Լո Պորտոն 2015 թվականի հունվարին զոհվել էին աֆղանա-պակիստանյան սահմանին «Ալ Քաիդա»-ի բազայի ուղղությամբ ամերիկյան անօդաչու սարքերի հարվածների ժամանակ: Նրանց՝ բազայում գտնվելու մասին հայտնի էր դարձել միայն հարձակումից հետո:




























