Mercedes-Benz G500-ը մինչեւ տարեվերջ կզրկվի 5,5 լիտրանոց 388-ձիաուժ հզորությամբ մթնոլորտային շարժիչից, որին փոխարինելու է չորսլիտրանոց лишится V8 շարժիչ՝ երկու տուրբիններով։ Այդ մասին De Telegraaf-ին հայտնել է ամենագնացների եւ սպորտքարերի մշակման բաժնի ղեկավար Վոլֆ-Դիտեր Կուրցը։
Թոփ-մենեջերի խոսքով, ամենագնացի շարժիչի փոփոխությունը «Մերսեդեսի»՝ շարժիչներն ու տրանսմիսիան փոխարինելու ծրագրի մասն է, որպեսզի համապատասխանեն վնասակար արտանետումների խստացող պայմաններին։
Նոր շարժիչի բնութագրիչները գաղտնի են պահվում, բայց մասնագետները կարծում են, որ այն նման կլինի G500 4x4² կոնցեպտի շարժիչին, մեքենան ներկայացվել էր Ժնեւի ավտոսրահում։
2017 թվականին Mercedes-Benz-ը ծրագրում է զգալիորեն թարմացնել G-Class դասը։ Ամենագնացը կդանա ներկայիս քաշից 200 կգ պակաս, շնորհիվ ալյումինի լայն օգտագործման։





























