Ոստիկանության Էրեբունու բաժին դիմած 47-ամյա Ասյա Հ.-ն հայտնել է, որ հուլիսի 21-ին ժամը 13.00-ին Ավանեսովի փողոցի թիվ 8 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իրենց շենքի էլեկտրիկը ծեծի է ենթարկել իրեն եւ դեմքի ու քթի մասերում պատճառել վնասվածքներ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ծեծի ենթարկողը 27-ամյա Եղիշե Գ.-ն է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: